Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունն ստուգելու նպատակով մայիսի 21-ին անակնկալ ստուգումներ են անցկացրել 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի մարտական հենակետերում:

3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում մայիսի 21-ին անցկացվել է ցուցադրական պարապմունք:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հրամանատարական կազմի, շտաբերի և ընդհանուր անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, զինծառայողների գործնական հմտությունները դաշտային պայմաններում կատարելագործելու նպատակով մայիսի 18-ից 21-ը 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մայիսի 20-ին 4-րդ զորամիավորումում մեկնարկել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն։