Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ԶՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՌԵԿՈՐԴԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔՈՒՄ

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայող, շարքային Էրիկ Եգանյանի սահմանած ռեկորդը գրանցվել է ՀՀ Դյուցազնագրքում: Զինծառայողը 4 մետր հեռավորությունից 20 րոպեում 550 անգամ մեխով հարվածել է նշանաթիրախին:

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

Ի պատասխան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն մտահոգության, թե՝ պատասխանատու գերատեսչությունները պետք է իրականացնեն արտերկրում զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների իրազեկման աշխատանքներ, պարզաբանում եւ խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ՀՀ ՊՆ եւ ԱԳՆ համագործակցության արդյունքում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների միջոցով ապահովվել եւ շարունակաբար ապահովվում է արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը։

3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Մայիսի 13-ին 3-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանու ճամբարային հավաքներ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ ս.թ. մայիսի 18-ից 22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Մայիսի 13-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ:

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտական գործողությունների ժամանակ՝ կտրուկ փոփոխվող իրավիճակներում, հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելու նպատակով մայիսի 12-ից 13-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ:

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՊԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով մայիսի 12-ից 14-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։