Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով:

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Մարտական գործողությունների ժամանակ կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ:

ՎԱՇՏԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, սպաների ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 6-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 6-ին դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական գործնական պարապմունք:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՕՐԹՈՊԵԴ-ԻՆԺԵՆԵՐ ՄԿՐՏԻՉ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի երկրային ուղին սիրո ու նվիրումի, հույսի ու հավատի, պայքարի ու հաղթանակի շարահար շղթա էր, որի ամեն օղակը մի փրկված ճակատագիր էր, մի շարունակվող կյանք…