Նորություններ
Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ ապրիլի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ազգային հերոսի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու մոտ։
«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, որոնք մարմնավորում են ոչ միայն նրա հավատամքն ու հերոսաբար ապրած կյանքի խորհուրդը, այլև մեր ազատագրական պայքարն ու Արցախյան գոյամարտը հաղթած սերնդի գաղափարախոսությունը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները համալիր ստուգումներ են իրականացրել Եղեգնաձորի, Արմավիրի և Գյումրիի կայազորներում:
Մասնագիտական հմտությունները զարգացնելու և ենթակա զորամասերի կապի ապահովման արդյունավետությունն ստուգելու նպատակով ապրիլի 18-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների անձնակազմն իրականացրել է վարժանքներ:
Ապրիլի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրետանավորների մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները, զորամասի տեխնիկական մասի պետի անմիջական հսկողությամբ, իրականացրել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքներ։