Նորություններ
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ, անցկացվել է դաշտային երթ:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ:
Զինծառայողները խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
Սահմանամերձ զորամասում վաղ առավոտից մեկնարկել է ուսումնական օրը: Կրակային պատրաստության դասաժամն է. ժամկետային զինծառայողները հրամանատարների ղեկավարությամբ ջանք չեն խնայում կրակի վարման իրենց հմտությունները հղկելու, կատարելագործելու համար, ձգտում են անվրեպ խոցել բոլոր թիրախները, գերազանցել սեփական արդյունքները:
Նրանք վճռական են ու կամային, հպարտ և ուժեղ, համարձակ ու սկզբունքային… Հայկական բանակում ծառայող աղջիկներն այսպիսին են, ոչնչով չեն զիջում տղաներին և նրանց հետ հավասար ծառայում են հայրենիքին:
Ուսադիրով կանայք բանակ չեն զորակոչվում, նրանք զինված ուժեր մտնում են բացառապես կամավոր: Նրանցից շատերը ներգրավված են ռազմաուսումնական հաստատություններում, կապի, բժշկական, պարենային կամ թիկունքային ծառայության մեջ:
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտունակ վիճակում պահելու և սպասարկման ամառային ռեժիմի փոխադրելու, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 12-ից 14-ը զորամիավորումների տեխնիկական ապահովման ստորաբաժանումների սպաների հետ անցկացվել են հավաք-պարապմունքներ: