Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԿԻՊՐՈՍ ԵՌԱԿՈՂՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 5-ին Կիպրոսի Հանրապետությունում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սահմանադրության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՇՆՈՐՀՎԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով՝

ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն։

ՊԱՊԸ, ՈՐԴԻՆ, ԹՈՌԸ

Ռնդամալցի-ջրառատցի Գագիկ Մարտիրոսյանը կամ ինչպես ծանոթներն են կոչում՝ Մարտկի Կիրակոսի Էդոն, բանակ է ճանապարհում իր անվանակից թոռանը։

ՀՈԳՈՒ ԵՐԳԸ

Երբ գնաս Ոսկեվան, քեզ առաջինը կդիմավորի «Տարածքը դիտարկվում է» ցուցանակը: Տագնապդ մեղմելու համար մոտեցիր փողոցում խաղացող երեխաների խմբին, կանգ առ, լսիր նրանց զրնգուն ձայները, անհոգ ծիծաղն ու հարցրու, թե ինչ են դառնալու, երբ մեծանան: Տղաները կասեն՝ զինվոր, աղջիկները կասեն՝ բժշկուհի, ու կավելացնեն՝ որ բուժեմ վիրավոր զինվորներին:

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Զինուժ մեդիայի» ստեղծագործական խումբն օրերս այցելեց հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ մեր դիրքապահները մարտական հերթապահություն են իրականացնում շուրջօրյա ռեժիմով, բարձր զգոնությամբ և անմնացորդ նվիրումով: Այս անգամ մեզ հետ առաջնագիծ էինք տարել դպրոցականների նամակներ՝ ուղղված հայրենյաց պաշտպաններին, մեր հայրենիքի սահմանները գիշերուզօր հսկող քաջարի դիրքապահներին: