Նորություններ
Զինվորական երդում է նվիրական վայրում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հայաստանի տարբեր բնակավայրերից եկել են նորակոչիկների հարազատները, բարեկամները:
Ավագ լեյտենանտ Արթուր Խաչատրյանը վերջերս կայացած ինժեներասակրավորային դասակի հրամանատարների համաբանակային մրցույթում գրավեց առաջին տեղը: Նա գերազանց արդյունք ցույց տվեց մրցութային բոլոր առարկաներից՝ ֆիզիկական պատրաստություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, ինժեներական պայմանական նշաններ և այլն:
Ամառային զորակոչը շարունակվում է: Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության թիվ 2 տարածքային ստորաբաժանման բակը վաղ առավոտից մարդաշատ է. բանակ են ճանապարհում հայրենիքի ապագա պաշտպաններին:
Աննա Մարությանը կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, համալրել կին զինծառայողների շարքերը: Դեռ փոքրուց ծառայելու ցանկություն է ունեցել, իսկ 44-օրյա պատերազմից հետո այդ ցանկությունն ավելի է ամրապնդվել:
Զորակոչ է: ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 4 տարածքային ստորաբաժանումում աշխատանքային եռուզեռ է: Բժշկական հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ զննում են զորակոչիկներին, պատասխանատուները վերստուգում են փաստաթղթերը, որ քիչ հետո կենտրոնական հավաքակայան ճանապարհեն բանակի շարքերը համալրող տղաներին։