Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Զինծառայողների տեսական գիտելիքները զարգացնելու և առօրյա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ապրիլի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ  ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Հաստիքային սպառազինության կիրառման գործնական հմտությունները ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասի նռնականետային դասակի անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԵՏ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների զարգացման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ N ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 6-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ապրիլի 2-ին 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ:

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնության կազմակերպման մասնագիտական գիտելիքները, վիրավոր զինծառայողներին առաջին բուժօգնության տրամադրման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերի զինծառայողների հետ անցկացվել են ցուցադրական պարապմունքներ:

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԻՄԱԾ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ

4-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում անցկացվել են մարտավարական-մասնագիտական և ֆիզիկական պատրաստության ստուգողական պարապմունքներ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ: