Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Մարտի 16-17-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի նախնական փուլը:

ԿԱՊԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Կապի ստորաբաժանումների զինծառայողների գործնական մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 17-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են վարժանքներ:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները մարտի 16-ին անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:

ԵՐԹԱՐՇԱՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մարտի 16-ին լեռնային պայմաններում իրականացրել են երթարշավ:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐ

Մարտի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ):

ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ

Մարտի 13-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն: