Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 12-ի երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ ԵՆ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունքի սպաները մարտի 11-ին հանդիպել են N զորամասի կին զինծառայողնե­րի հետ:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐ

Մարտի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Մարտի 11-ին 4-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ՏԱՆԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Նորակոչիկ զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման և մարտական տեխնիկայի վարման հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի զորավարժարանում մարտի 11-ին անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ:

ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության ամրապնդման և անհատական վարժվածության զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք: