Նորություններ
Մարտի 9-ից 13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը:
Մարտի 13-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, դասընթացի քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան սպաներ, դասընթացի ուսումնառողները, ՊԱՀՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր:
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ա. Աղաջանյանը և Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Մ. Սահակյանը:
Զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ունակությունները կատարելագործելու, մարտական պատրաստականության պլանավորման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մարտի 11-ից 13-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են օպերատիվ բաժնի սպաների և ենթակա զորամասերի օպերատիվ բաժանմունքների պետերի հավաքներ։
Մարտի 13-ից 14-ը Մոսկվայում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպման աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի գլխավորությամբ: