Նորություններ
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների հետ կիսամյակային արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն։
Ռնդամալցի-ջրառատցի Գագիկ Մարտիրոսյանը կամ ինչպես ծանոթներն են կոչում՝ Մարտկի Կիրակոսի Էդոն, բանակ է ճանապարհում իր անվանակից թոռանը։
Երբ գնաս Ոսկեվան, քեզ առաջինը կդիմավորի «Տարածքը դիտարկվում է» ցուցանակը: Տագնապդ մեղմելու համար մոտեցիր փողոցում խաղացող երեխաների խմբին, կանգ առ, լսիր նրանց զրնգուն ձայները, անհոգ ծիծաղն ու հարցրու, թե ինչ են դառնալու, երբ մեծանան: Տղաները կասեն՝ զինվոր, աղջիկները կասեն՝ բժշկուհի, ու կավելացնեն՝ որ բուժեմ վիրավոր զինվորներին:
«Զինուժ մեդիայի» ստեղծագործական խումբն օրերս այցելեց հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ մեր դիրքապահները մարտական հերթապահություն են իրականացնում շուրջօրյա ռեժիմով, բարձր զգոնությամբ և անմնացորդ նվիրումով: Այս անգամ մեզ հետ առաջնագիծ էինք տարել դպրոցականների նամակներ՝ ուղղված հայրենյաց պաշտպաններին, մեր հայրենիքի սահմանները գիշերուզօր հսկող քաջարի դիրքապահներին:
Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։