Նորություններ
Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները:
Դիպուկահարների պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն և կարողությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք:
Լավագույն զինծառայող-մարզիկներին բացահայտելու և համաբանակային մրցույթներում ընդգրկելու նպատակով փետրվարի 27-ից 29-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է շախմատի անհատական ու թիմային առաջնություն:
Զինծառայողների տեսական գիտելիքները և հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 29-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։