Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ

Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության նախարարի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հունիսի 19-ին մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, այցելել ռազմարդյունաբերական տաղավարներ:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄՈՆ-ՎԱԼԵՐԻԱՆԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանի ուղեկցությամբ այցելեց Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ 1944 թ․ փետրվարի 21-ին՝ երեք ամիս տևած հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, այստեղ՝ Ֆոր Մոն-Վալերիան ամրոցում են մահապատժի ենթարկվել 37-ամյա Մանուշյանը և նրա խմբի անդամները։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔՐԻՍՏԻԱՆ ԿԱՄԲՈՆԻ ՀԵՏ

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԱՎԻԱՑԻՈՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ  ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Գրիգոր Դավթյանը երեկ է իջել դիրքերից: Մարտկոցի հրամանատար է, ավագ լեյտենանտ: 25 տարեկան է, բայց արդեն երկու անգամ իր զինվորների հետ մասնակցել է մարտական գործողությունների: Պատերազմ է տեսել:

ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆԸ. ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՄԳՐՈ)

«Հատուկջոկատայինը մասնագիտություն չէ. հոգեվիճակ ու արժեհամակարգ է»,- ասում էր հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը:

ՀԱԴՐՈՒԹԻ ԱՐԾԻՎԸ

Սեպտեմբերյան կիրակին Տիգրանն ու Հասմիկն արդեն ծրագրել էին ինչպես անցկացնել, բայց առավոտյան զորամասից հնչած զանգը ոչ միայն հանգստյան օրվա նպատակները փլուզեց, այլ մի ամբողջ կյանքի… Պատերազմ էր…