Նորություններ
Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։
2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:
Տունը Պառավաքարում է, գյուղի միջնամասում: Կարմիր է, երկհարկանի, տուֆ քարով շարված: Օրը ամպամած է, բայց թվում է՝ տնից ջերմություն է տարածվում:
Արթուրը մի լուսանկար ունի. երբ սկսում ես նայել, թվում է՝ ինչ-որ մոգական ուժ քեզ գամել է ու չի թողնում՝ հայացքդ կտրես պատկերից: Որովհետև տղայի աչքերը թափանցել են հոգուդ խորքերը, ու ձեր մեջ սկսվել է մի արտասովոր երկխոսություն, որ բառերի մեջ չես տեղավորի: Իսկ երբ բացում ես տեսանյութն, ու Արթուրն սկսում է պարել, վարակվում ես անզուսպ հրճվանքով:
Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ։
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: