Նորություններ
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։
Փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:
Այս օրերին զորամասերում նախապատրաստական շրջան է, շուտով կազդարարվի ուսումնական փուլի մեկնարկը։ Որոշ ստորաբաժանումներ մարզվում են՝ հաշվի առնելով հատկապես եղանակային անբարենպաստ պայմանները:
Զինվորական մեքենան, հաղթահարելով ձյունապատ ճանապարհի արգելքները, բարձրանում է դիրքեր: Խոշորափաթիլ ձյունը մեղմ հանդարտությամբ իջնում է անվերջ ու սպիտակաթույր սավանով ծածկում շրջապատում ամեն ինչ:
Զորամասում ուսումնական տագնապ է. ազդանշանը hնչելուն պես հաշված վայրկյանների ընթացքում զորքը շարք է կանգնում: Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ենք։
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: