Նորություններ
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Վայոց ձորի մարզում՝ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հարակից տարածքում, տեղի է ունեցել 4-րդ զորամիավորման նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են հրամանատարական կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների ծնողները, հյուրեր:
Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով փետրվարի 14-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ:
4-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ընտրվել են զորամիավորման կին զինծառայողների խորհրդի նախագահն ու անդամները:
1-ին զորամիավորման զորամասերում կազմակերպվել են նորակոչիկներին հաստիքային հրազենի, սպառազինության և ռազմական տեխնիկայի ամրագրման արարողություններ։
Ձյան առատ տեղումների պատճառով հանրապետության տարբեր շրջաններում՝ ճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների դուրս բերման աշխատանքներին աջակցում են նաև զինված ուժերի զինծառայողները: