Նորություններ
Զինված ուժերում շարունակվում է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների պատրաստման գործընթացը:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ – վարչության պետ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի անդամ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ա.Վարդանյանը, ԱՊՀ ՊՆԽ 2019թ. հերթական նիստի որոշման համաձայն, մասնակցում է հունվարի 20-ից 24-ը Մոսկվայում անցկացվող պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի 2019թ. ֆինանսական և տնտեսական գործունեության տեսչական հանձնաժողովի աշխատանքներին:
Ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈւ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը:
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքները:
Ինժեներասակրավորային դասակների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները զարգացնելու և պատրաստվածության մակարդակն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են եռօրյա հավաքներ:
Անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները ստուգելու նպատակով 2-րդ զորամիավորման ենթակայությամն գործող N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ: