Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ

Մոնթեականները պատվո տողանի են կանգնել վարժարանի շարահրապարակում. վերջին զանգի արարողությունն է։

ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՄՈՒՐ Է, ԵՐԲ ԱՄՈՒՐ Է ԹԻԿՈՒՆՔԸ

Մարտական հենակետում հրամանատարի տեղակալին ու մեզ՝ լրագրողներիս զինվորական զեկույցով դիմավորեց դիրքի ավագը։ Սերժանտ Վիրաբ Ռուստամյանի զեկույցից հասկացանք, որ հակառակորդի կողմից շարժ չի նկատվել։ Շրջեցինք առաջնագծում:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ՝ ՄՈՎՍԵՍ...

Տավուշի մարզի Մովսես գյուղն ուղիղ սահմանի պռնկին է ու մյուս սահմանամերձ-սահմանապահ բնակավայրերի նման բազմաթիվ օրհասական օրեր է ապրել. տների պատերին, տանիքներին չմարող հակամարտության հետքերն են՝ ինչ տրամաչափի զենքից ասես չեն կրակել այս ուղղությամբ:

ԶԼՄ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Երուլան Սապենովին:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔ Է

Ընտանիքը փոխադարձ սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, ինչի հենքի վրա էլ խարսխվում է հասարակությունը։ Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր եւ ամրակուռ ընտանիքներ, որտեղ ամեն մեկի ես-ը դառնում է համընդհանուր մենք: