Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և կարգապահությունն ստուգելու նպատակով ենթակա զորամասերի մարտական հենակետեր է այցելել 5-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալը:

ՋՐՕՐՀՆՅԱՑ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հունվարի 9-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ձեռամբ ՌՈ գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի, կատարվեց Ջրօրհնյաց արարողություն:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԵՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՈՎ

Հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը:

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ

Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ
Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։