Նորություններ
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հունիսի 5-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը:
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ՝ 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով, յուրաքանչյուրին մինչև 28.5 միլիոն դրամի չափով։
44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…
Հունիսի 5-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը: