Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2020 թվականին պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԹԱՐՇԱՎ

Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակի ամրապնդման նպատակով դեկտեմբերի 13-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ՝ դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ:

3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՍՊԱՅԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Սպայական անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 10-12-ը 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են օպերատիվ և համալրման բաժանմունքների պետերի հավաքներ:

ԿԱՊԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումներից մեկում անցկացվել են վարժանքներ:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ

Դեկտեմբերի 11-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2019 թ. ամառային զորակոչի արդյունքները, քննարկվեցին ծագած խնդիրներն ու մեկնարկող ձմեռային զորակոչի կազմակերպման աշխատանքները:

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ

Արագածոտնի մարզի զինկոմիսարիատում եռուն աշխատանքային մթնոլորտ է: Նախկինում գործող Ապարանի, Թալինի, Աշտարակի զինվորական կոմիսարիատներն արդեն մեկուկես տարի վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում գործում են ենթակա բաժանմունքները: