Նորություններ
Հայկական բանակում ծառայող մեր զինվորները միայն ռազմական գիտելիքներ ու փորձ ձեռք չեն բերում: Ֆիզիկապես կոփվելուն ու ինքնակրթվելուն զուգահեռ, այստեղ տղաներից ոմանք իրենց տաղանդով առավել հետաքրքիր ու բազմազան են դարձնում զինվորական առօրյան:
Դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը:
Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգա¬րանում անցկացվել է գործնական պարապմունք:
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: