Նորություններ
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»:
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության կազմավորման օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Տեղանքում արագ կողմնորոշվելու հմտություններն ու տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանմանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ:
Անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով դեկտեմբերի 2-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք:
Դասակների մարտական պատրաստության և մասնագիտական ունակությունների ամրապնդման նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում դեկտեմբերի 2-ին անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ: