Նորություններ
Նոյեմբերի 27-ին Նոր Հաճընի ավագ դպրոցի տնօրեն Կ. Գևորգյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ-ցերեկույթ` նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս Գևորգ Մղդեսյանի հիշատակին և նրա անվամբ դասարանի բացմանը:
Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում:
Նոյեմբերի 28-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ, անցկացվել են գործնական պարապմունքներ:
Հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, ստուգողական հրաձգության վարժության ձևերը, ինչպես նաև հրաձգային զենքերի խնամքի ու պահպանման կարգն անձնակազմին ուսուցանելու նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 28-ին անցկացվել են կրակային պատրաստության տեսական պարապմունքներ: