Նորություններ
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո գյումրեցի Մանուկյանների ընտանիքում ասես կյանքը կանգ էր առել։ Հոգեկան ծանր ապրումները դժվարությամբ հաղթահարելով՝ տիկին Հասմիկը ամուսնու և երկու աղջիկների բազմաթիվ հորդորներից հետո որոշեց նորից մայրանալ։
Արտանիշ գյուղը գտնվում է Գեղամա գեղեցկուհու՝ Սևանա լճի Արտանիշ ծոցի ափին, ծովի մակերևույթից մոտ 1800 մ բարձրության վրա: Այն ներառված է Շողակաթ խոշորացված համայնքի կազմում և ունի շուրջ 220 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, ինչպես նաև սեզոնային ձկնորսությամբ ու մեղվապահությամբ: Համայնքի ղեկավար Ռոբերտ Շուշանյանի հավաստմամբ՝ գյուղից հեռացողներ, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից, հետո չեն եղել:
«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։
Ձյունախառն անձրեւը դադարել էր, երբ հասանք հյուսիսարեւելյան սահմանագոտի: Բնության զմրուխտն ավելի էր թարմացել, շքեղացել, վայրի կակաչների առատությունն էլ մի առանձնակի հմայք էր հաղորդում շրջակայքին: Ճանապարհին սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն էի մտաբերել. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից…»…
Հանրապետությունում շարունակվում են 25-օրյա վարժական հավաքները, որոնցում ներգրավվում են պահեստազորի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի քաղաքացիները:
Մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: