Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն:

ՊՆ, ԶՈՒ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳԻ

Մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳԻ

Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԸ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում:

ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Ավիացիան այն ոլորտներից է, որտեղ ամենից առաջ պահանջվում են բացարձակ առողջություն, սուր տեսողություն, լսողություն, արագ կողմնորոշվելու և հավասարակշռված գործելու հմտություններ: Այս որակները և մի շարք այլ չափանիշներ ներառված են այն ցանկում, որոնք պետք է ունենա և բավարարի երկնային ճախրանքի ձգտող յուրաքանչյուր ոք։ Պահանջները հատկապես խիստ են, երբ խոսքը ռազմական ավիացիայի մասին է. չէ՞ որ նրանց է վստահվում երկրի օդային սահմանների պաշտպանությունը։

ՎԵՐԸՆՁՅՈՒՂՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Գյումրեցի Արամ Թերզյանին շատերը կհիշեն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նա Ռուսաստանից վերադարձավ ու գնաց առաջնագիծ:

ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Սահմանին ծնված-մեծացած Ատոմ Հայրապետյանը վաշտի հրամանատար է, կապիտան: Նա դեռ փոքրուց մեծ սեր է տածել զինվորական գործի հանդեպ: Հորեղբայրը, որ դպրոցի զինղեկն էր, նրա մեջ տեսնում էր զինվորականին անհրաժեշտ բոլոր հատկանիշները և ասում, որ նրանից անկասկած լավ զինվորական դուրս կգա: Ատոմը սկզբում ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող, այնուհետև, մասնակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համապատասխան դասընթացներին, վերադարձել է սահման և որպես դասակի հրամանատար շարունակել հայրենի եզերքի պաշտպանությունը՝ հասնելով վաշտի հրամանատարի պաշտոնին: