Նորություններ
Մարտական տարբեր իրավիճակներում անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով հոկտեմբերի 16-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուսի Հանրապետություն:
-Զինվորական գործի հանդեպ սերս գալիս է մանկությունից: Պապս զինվորական էր: Ես թեև նրան չեմ տեսել, բայց երբ նայում էի նրա լուսանկարները, լսում էի նրա մասին պատմությունները, մեջս խմորվում էր զինվորական դառնալու որոշումը:
Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վարդան Գրիգորյանին պետք է հանդիպեինք դիրքերում, սակայն մեր այցելությունը զորամաս համընկավ հերթափոխի օրվան, ու լավագույն սպաների ցուցակը գլխավորող զինվորականի հետ զրուցեցինք մարտական հերթապահությունն ավարտելուց ժամեր անց: