Նորություններ
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները նախապատրաստվում են ԱՄՆ զինված ուժերի դիտորդական խմբի հետ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» թեմայով անցկացվելիք վարժանքին:
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի վարչակազմը ստուգել է հենակետերում մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման գործընթացը։
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և ամրապնդման նպատակով հոկտեմբերի 7-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 7-ին 1-ին զորամիավորման ենթակա N զորամասի զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում անցկացվել են տանկային ստորաբաժանումների տեսական և գործնական պարապմունքներ:
Ռազմավարական զորավարժության շրջանակում 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասը հոկտեմբերի 3-ին անցկացրել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վ. Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է հոկտեմբերի 2-ից 3-ը Ալմաթիում կայացած ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին, ՌՔԿՊ զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական և ռադիացիոն, քիմիական, կենսաբանական իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին: