Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԶԻՆՎՈՐԸ, ԵՐԳԻՉԸ, ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

Երաժշտական նախագծերի ակտիվ մասնակիցն այսօր ժամկետային է, կարելի է ասել, զորակոչվել է անմիջապես բեմից՝ ելույթից վայրկյաններ անց։ Շատերի սիրելի երգիչը, նույնքան սիրելի լուսանկարիչը, պատրաստակամ ու ժպտերես զինվորը Ռոբերտն է, որին հիմա ավելի հաճախ դիմում են շարքային Քոլոյան։

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ:

ՃՇԳՐՏՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ռազմավարական զորավարժության շրջանակում օպերատիվ նշանակության շրջանների և առաջխաղացման երթուղիների ուսումնասիրման նպատակով հոկտեմբերի 1-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել են տեղազննման աշխատանքներ:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԻ ՎԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Ռազմավարական զորավարժության սցենարի համաձայն իրականացվող միջոցառումների շրջանակում 5-րդ զորամիավորման հրամանատարն ունկնդրել է պաշտպանական գործողությունների կազմակերպման և մարտի վարման ձևերի վերաբերյալ հրամանատարական կազմի և ծառայության պետերի առաջարկությունները և, ելնելով պայմանական մարտական իրավիճակից, առաջադրանքներ տվել սպաներին:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Հոկտեմբերի 1-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ գիշերային պայմաններում անցկացվել է գործնական պարապմունք:

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ  ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում զորամիավորման ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների պարգևատրման արարողություն:

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռազմավարական զորավարժության պլանի համաձայն՝ 1-ին զորամիավորման շտաբը նախապատրաստվել է պաշտպանությունից հակահարձակման անցնելու ակտիվ մարտական գործողությունների։