Նորություններ
4-րդ զորամիավորման զինապարտներով համալրված վաշտերն ու մարտկոցները սեպտեմբերի 29-ին իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։
Ռազմավարական զորավարժության շրջանակներում իրականացվող միջոցառումների վերահսկման և տեղում գործական աջակցություն ցուցաբերելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասեր է այցելել ՀՀ ԶՈՒ ԳՇ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը:
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում իրականացվել են գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ։
1-ին զորամիավորման ստորաբաժանումներում ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ: