Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում կատարել են զորքերի վերախմբավորում և անցել պաշտպանության:

ԶՈՒ ԹԻԿՈՒՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Զինված ուժերի թիկունքի վարչության զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:

ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ

Զինված ուժերում անցկացվող ռազմավարական զորավարժությանը ներգրավված զրահատանկային տեխնիկան զորամասերից զորավարժարան է փոխադրվել երկաթուղով:

ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՔՈՂԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ռազ­մա­վա­րա­կան զո­­րա­վար­­­­ժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառա­զինու­թ­յան և ռազմական տեխնի­կա­յի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համա­կար­գե­րից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով:

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՏԵՂԱՇԱՐԺՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացնում են պարետային ծառայություն:

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

ԶՈՒ սպառազինության վարչության ենթակա զորամասերը, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Արենիից Խաչիկ տանող ճանապարհի սկզբին՝ տներից մեկի առջև, երեխաներն արդեն մեծ ոգևորությամբ ողջունում են գյուղ բարձրացող մեքենաներին: Թշիկներին եռագույն դրոշ նկարած երեխաները հպարտության ու կենսուրախության մարմնացում են: