Նորություններ
Նկարիչ Վահե Բաղումյանը մասնակցել է Ապրիլյան մարտական գործողություններին: Նրա հայրը Սարգիս Բաղումյանը 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ, այնուհետև զինվորագրվել բանակին ու այսօր էլ ծառայում է՝ որպես պայմանագրային զինվորական:
ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները մասնակցել են «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած «Տաք գլխարկներ զինվորներին՝ տաք սրտերից» միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքներն ու ձեռքբերումները: Միջոցառման ընթացքում սպաներին հանձնվեց ծնողների եւ կենտրոնի աշխատակիցների օգնությամբ հատուկ կարիքներ ունեցող դեռահասների գործած 120 գլխարկ՝ սահմանապահ զինվորներին փոխանցելու համար:
Ապրիլի 1-ին «Հայ զինվոր» հանդեսը դարձավ 30 տարեկան և այսօր արդեն 1477-րդ անգամ թակում է ընթերցողի դուռը, զրուցում նրա հետ, պատմում մեր հաղթանակների ու ձեռքբերումների, մեր դժվարությունների ու խնդիրների մասին:
ՀՀ նախագահի հրամանագրով եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կոտայքցի զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունն էր։
2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։