Նորություններ
Այսօր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Համայնքների խոշորացման ծրագրի համաձայն՝ Գորիսի շրջանի 7 գյուղեր՝ Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Խնածախ, Վաղատուր, Քարաշեն, Խոզնավար, ընդգրկվեցին մեկ՝ խոշորացված Տեղ համայնքում, որն այսօր ունի շուրջ 1500 տնտեսություն:
Վայոց ձորի Արփի գյուղում են ապրում Լուսինե և Շահեն Սարգսյանները: Չորս արու զավակ ունեն, չորսն էլ՝ ուշիմ, աշխատասեր, ազնիվ ու շիտակ, մեծի հարգն իմացող, մեծի հոգսը կիսող. այսպես են բնութագրում համագյուղացիները տղաներին:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղը փռված է յոթ բլուրների վրա. լանջերից մինչև գագաթ տներ ու այգիներ են: Ծառերը փթթել են՝ հոնի դեղին ծաղիկներն ու վարդագույն դեղձենիները, սպիտակ ծիրանենիները, տանձենիներն ու խնձորենիները…
Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: