Նորություններ
Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ևս ծավալվել է անձնակազմի ընդունման կետ` կենտրոնական ապարատի ստորաբաժանումները լրահամալրելու նպատակով:
Սեպտեմբերի 25-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են գործնական պարապմունքներ` պաշտպանական մարտի նախապատրաստման թեմայով:
Զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունը, ռազմավարական զորավարժության ընթացքում օպերատիվ կիրառելով շարժական նավարկային տեղագրական համալիրը և հեռահար զոնդավորման ընդունիչ կայանից ստացված տիեզերալուսանկարները, պատրաստել է ֆոտոսխեմաներ՝ հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումների նշանակետերի ճշգրիտ խոցման համար:
Սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի (IIA Armenia) աջակցությամբ կազմակերպված Ներքին աուդիտի 3-րդ միջազգային կոնֆերանսը:
Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Երևան քաղաքում զորքերի լրահամալրում իրականացնող հենակետերից մեկում, հետևել պատերազմական ժամանակահատվածում զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրել պատրաստվող զինապարտների հավաքագրման աշխատանքներին: