Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ-միջազգային ռազմական համագործակցության գծով ԲՀ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-մայոր Օլեգ Վոինովին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՊԼԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացվում են պլանային միջոցառումներ զինված ուժերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, կիրառման խնդիրների և փոխգործակցության հարցերի ճշտման նպատակով:

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ԶԲԱՂԵՑՎԵԼ ԵՆ ՆԱԽՈՐՈՇՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Սեպտեմբերի 24-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՆԱԽՈՐՈՇՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐ

ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա:

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք ներգրավված են սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական լայնածավալ զորավարժությանը, բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՄԱԼՐՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակներում Սյունիքի մարզի զինկոմիսարիատը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: