Նորություններ
Սեպտեմբերի 4-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները կատարել են 10կմ-անոց լեռնային երթարշավ, որի ընթացքում տարատեսակ մարտավարական իրավիճակներում հաղթահարել են բարդ արգելքներ:
Գումարտակների հրամանատարների տեղակալների մասնագիտական ունակությունների կատարելագործման նպատակով սեպտեմբերի 2-ից 4-ը 1-ին զորամիավորումում անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ:
Սեպտեմբերի 4-ից 6-ը Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ – վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն ՌՔԿՊ և էկոլոգիայի անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրի դրույթների գործնական իրականացման նպատակով սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են ՀՀ ՊՆ կապի զորքերի և ԱԿՀ վարչության ու ՌԴ ՊՆ փորձագետների համատեղ աշխատանքները:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում մասնակցելու է «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին:
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.