Նորություններ
Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:
Հանրապետությունում մեկնարկած նոր ձևաչափով քսանհինգօրյա վարժական հավաքներին ներգրավվել են պահեստազորի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի քաղաքացիները: Հավաքները հնարավորություն կընձեռեն բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմին մասնագիտական վերապատրաստման միջոցով լեյտենանտի կոչում ստանալ:
…Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում՝ Շիրակի փ. 68 շենքի դիմաց, տեղադրված է խաչքար… Երբ անցնելիս լինեք այս փողոցով՝ ձեր փոքրիկների ձեռքը բռնած, պատմեք, որ այստեղ՝ այս բակում է ապրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկը՝ Հովհաննես Արմենի Գալստյանը: Ասեք նրանց, որ այս բակում էր ապրում մի լուսավոր տղա, ով իր մասնագիտական ուղին, երազանքները մի կողմ դնելով՝ գերադասեց նախ իր պարտքը տալ հայրենիքին:
Վաղուց ես մի ասորական երգ եմ լսել զինվոր տղայի ու նրան սպասող աղջկա՝ Աթուրինայի մասին: Գեղեցիկ, հուզիչ մեղեդի էր: «Դու իմ կյանքն ես, բայց հայրենիքը թանկ է կյանքից»՝ գետնատնակում երգում էր ասորի զինվորը: