Նորություններ
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կապի դասակների հրամանատարների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ:
Հուլիսի 23-ից 26-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժինն անցկացրել է զինված ուժերի իրավաբանների հավաք:
Հաստիքային զենքի կառուցվածքն ու առանձնահատկություններն ուսումնասիրելու, հնարավոր խափանումները վերացնելու, մարտավարական բարդ պայմաններում զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 23-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հավաքներ:
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի դասակների հրամանատարների և ենթասպա-հրահանգիչների մասնագիտական հմտությունները կատարելագործելու, տեսական և գործնական գիտելիքներն ամրապնդելու նպատակով անցկացվել է հավաք-պարապմունք:
ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: