Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ֊Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ֊ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Մարտական գործողությունների ընթացքւմ անձնակազմի հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 17-ին և 18-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել է հակաօդային պաշտպանության մասնագիտական հավաք-պարապմունք:

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հուլիսի 18-ին 2-րդ զորամիավորման հրամանատարական կազմը ենթակա զորամասերում նորակոչիկների հետ անցկացրել է տեսական և գործնական պարապմունքներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հուլիսի 18-ին 1-ին զորամիավորման զրահատանկային զորամասերի մարտկոցների հրամանատարների, նրանց տեղակալների և հաշվարկների հետ անցկացվել են հավաքներ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐԵԼ ԵՆ  ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Հուլիսի 18-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար: