Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, բարդ իրավիճակներում ֆիզիկական դիմացկունությունն ամրապնդելու նպատակով հուլիսի 2-ին անցկացվել են մարտավարամասնագիտական և ականների պայթեցման գործնական պարապմունքներ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Մարտական իրավիճակում ստորաբաժանումների գործողությունները հստակեցնելու և զինծառայողների գիտելիքներն ամրապնդելու նպատակով հուլիսի 1-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական պատրաստականության օր:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

ՀՍԿՈՂԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Անձնակազմի պատրաստվածությունն ու մարտական պատրաստականության վիճակն ամրապնդելու, արձանագրված բացթողումները շտկելու նպատակով հուլիսի 2-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են հսկողական ստուգումներ:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ

Օրերս, ի խրախուսումն բարեխիղճ ծառայության, 4-րդ զորամիավորման զինծառայողներն իրենց ընտանիքների հետ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղան Գանձատանը, Ռ․Սևակի թանգարանում և հանդիպեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հունիսի 26-ից 28-ը հանդիպումներ է կազմակերպել ՀՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի և Արմավիրի ուսումնական բրիգադի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն` ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն օրերս այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, ծանոթացել քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին, սննդի որակին: