Նորություններ
Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019 թվականի ամառային զորակոչը: Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել է անձնակազմի ներդաշնակման, զորքերի ծառայության, մարտական պատրաստության և կարգապահության ստուգման գործընթացը:
Զորավարժարաններում անցկացվում են կրակային պատրաստության, մեքենավարման և այլ ստուգողական գործնական պարապմունքներ:
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:
Կրակային պատրաստության մակարդակն ու հրաձգային զենքի տիրապետման հմտություններն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են կրակային աջակցման պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավարության, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և մագիստրատուրայի ունկնդիրների համար հուլիսի 27-ին կազմակերպվեց աշխատանքային հանդիպում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման բարձրագույն վարժարանի (USC Sol Prise School of Pablic Polisy) կառավարիչների վերապատրաստման գծով տնօրեն, իրավագիտության դոկտոր, կառավարման պրակտիկայի պրոֆեսոր Ֆրանկ Վռամ Զերունյանի հետ:
Սպայակազմի ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը և զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով հունիսի 25-ից 27-ը 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ նորագույն սպառազինության ընդգրկմամբ և մարտական կրակով:
Զորքերի և կառավարման մարմինների մարտական պատրաստության և կարգապահության վիճակի ամփոփիչ ստուգումներին նախապատրաստվելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում անցկացվել են շարային ստուգատեսեր, անձնակազմը ստուգարքներ և քննություններ է հանձնել լսարաններում և դաշտային պայմաններում։