Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐ

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամասի մարտական հենակետեր։

ԶՈՒ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:

ԶՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաները` զորամասերին բաշխելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ

Երևանում հունիսի 13-ին անցկացված ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ և ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է կրտսեր հրամանատարների հավաք-խորհրդակցություն: