Նորություններ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին կազմակերպվել է «Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադա:
ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումները համակարգված լուսաբանելու, տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի թղթակից-օպերատորների և լրագրողների մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով փետրվարի 22-ից 23-ը անցկացվել են հավաք-պարապմունքներ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:
Զինված ուժերում շուտով կմեկնարկի ատեստավորման համալիր գործընթացը, որը արհեստավարժ բանակի ձևավորման կարևոր նախապայմաններից է: Ատեստավորմանը գերազանց ներկայանալու համար զորքերում սկսվել են մարզումները, տեսական, գործնական, ֆիզիկական և կրակային միջոցառումները:
Զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։