Նորություններ
Զորամասերի ղեկավար կազմի մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու և տարբեր մարտական իրավիճակներում ներդաշնակ գործելու ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ից անցկացվում են զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ:
Զինծառայողներին կրակի կառավարման, կրակային դիրքերի խուսավարման և նոր դիրքերի զբաղեցման սկզբունքները, ինչպես նաև ինքնագնաց հրետանային կայանքները մարտական վիճակի բերելու ձևերն ուսուցանելու նպատակով օրերս 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Փիլոյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը՝ մարտական հրաձգությամբ:
«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում օգոստոսի 3-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Խաղաղության մարտիկ» մրցումների նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որին մասնակցել են զորամիավորման վարչակազմի կին զինծառայողները:
3-րդ զորամիավորման հրետանային զորամասերում և ստորաբաժանումներում անցկացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են նաև վերանորոգման ստորաբաժանումները: