Նորություններ
Մայիսի 29-ին նշվել է 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձը: Տոնի առթիվ զորամասում անցկացվել է հանդիսավոր միտինգ, որի ընթացքում զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա.Սարգսյանը հրամանատարության և ամբողջ անձնակազմի անունից շնորհավորել է տարեդարձի առթիվ:
Գալիք ժամանակների շառագույն հորիզոնների ֆոնին՝ հոյաշուք մի բերդ, անքանդ, անխոցելի մի պարիսպ է բարձրանում, դա Հայոց պետականությունն է։ Եվ ի՞նչն է առավել նույնական այդ պետականության հետ, որքան՝ Հայոց բանակը։
Բաշ Ապարանի ջոկատի հրամանատարությունը դրվեց դաշնակցական պարագլուխներից մեկի՝ Դրաստամատ (Դրո) Կանայանի վրա։ Պետք է ամենայն անկեղծությամբ ու ափսոսանքով խոստովանել, որ մինչեւ այժմ հայ ժողովուրդն արժանին չի հատուցել նշանավոր ճակատամարտում իր ռազմիկների ու ժողովրդական աշխարհազորի անօրինակ հերոսությանը, նրանց պատվին հուշարձան չի կանգնեցրել։
Հակաօդային պաշտպանությունն առանձնահատուկ եւ անգնահատելի դեր ունի ռազմական անվտանգության համակարգում: Ժամանակակից մարտում որոշիչ հարվածը հիմնականում հենց օդուժն է հասցնում, իսկ օդային հարձակումների կանխողն ու կասեցնողը հակաօդային պաշտպանություն իրականացնողներն են՝ օդային դարպասների մշտարթուն ժամապահները:
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը:
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք-5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի և Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ։