Նորություններ
Մայիսի 24-ին ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ներկայացուցիչները մասնակցել են Երևանի 111 և 117 հիմնական դպրոցներում կազմակերպված «Վերջին զանգի» միջոցառումներին:
Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին:
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:
Մայիսի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար հնչել է ուսումնական տարվա վերջին զանգը:
Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը:
Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով: