Նորություններ
Պատերազմն ավարտվեց։ Գիտեի, որ կհաղթենք։ Պատերազմից հետո չէի կարող Հայաստանում չշրջագայել։ Բայց՝ պարզվեց, որ դա թեթեւ զբոսանք չէ, ոչ էլ հաղթական։ Դա հանդիպում էր պատերազմի հետ, պատերազմից հետո՝ մարդկանց հարկի տակ։
Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն, երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով, մայիսի 15-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության չափագիտության վարչության աշխատանքային խումբը:
Ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը՝ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Վաղը չէ մյուս օրը: Հենց այդպես էլ ասաց: Վաղը չէ մյուս օրը, երբ արևը թեքվի դեպի արևմուտք ու գլորվի երկնակամարի ուղեծիրն ի վար, կսկսվի խաչակրաց արշավանքը: Ասաց, որ մեզ ևս մեկ արթնացում է պետք, որ թշնամին նույն թշնամին է, որ փախչում էր մեր առաջ, մենք էլ նույն մենքը: Ասաց, որ մեռնելու ու ապրելու հավանականությունը հիսուն-հիսուն է: