Նորություններ
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայ ռազմիկի վարքականոնը» խորագրով, որին մասնակցում էին հրավիրյալ մասնագետներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները:
Էրիկ Պողոսյանը Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը: Հայրը՝ մայոր Մխիթար Պողոսյանը, ծառայում է սահմանամերձ զորամասում: Էրիկ Պողոսյանը վերջերս է զորակոչվել և ծառայելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Էրիկը որոշել է՝ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չի զորացրվելու, դառնալու է պայմանագրային զինծառայող և շարունակելու է պաշտպանել հայրենիքի սահմանները: Ես նրա հետ զրուցեցի անմիջապես երդման արարողությունից հետո:
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում աշխատանքային եռուզեռ է։ Պահեստազորի լեյտենանտ Սամվելը Սարգսյանը նոր ձևաչափով մեկնարկած 25-օրյա վարժական հավաքների առաջին փուլի մասնակիցներից է։ Եկել է ծանուցագիրն ստանալու և սահմանված օրը նախորոշված զորամաս մեկնելու համար։
Երևանի տարածքը բնակեցված է եղել ամենավաղնջական ժամանակներից: Այն գտնվում է բնակության համար մի կատարյալ վայրում՝ նախալեռների և հարթավայրերի սահմանին: Նման նպաստավոր դիրքը հնագույն մարդը չէր կարող աչքաթող անել: Երևանի տարածքում հայտնաբերվել են հնագիտական նյութեր, որոնք վերաբերում են դեռևս պալեոլիթյան ժամանակաշրջանին: