Նորություններ
Մարտավարական իրավիճակում առաջադրվող խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով ապրիլի 29-ից 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնական վարժանքներ։
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, հաստիքային զենքով կրակ վարելու ունակությունները և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Խաղաղապահ առաքելությունների ընթացքում զինծառայողներին ՄԱԿ-ի կիրառվող կանոնակարգերին ծանոթացնելու և տարբեր իրադրություններում գործելու առանձնահատկություններն ուսուցանելու նպատակով օրերս Խաղաղապահ ուժերի բրիգադում ՄԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են խորհրդատվական և կարողությունների գնահատման դասընթացներ:
Գումարտակի հրամանատարների և նրանց տեղակալների գործնա¬կան հմտությունները կատարելագործելու, գրոհային մարտի վարման ընթացքում վաշտի գործողութ¬յուն¬ները ներդաշնակելու նպատակով 3-րդ զորամիավորման N զորամասում ապրիլի 29-ից անցկացվում է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: